13564 դիտում
23:47 13-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Մյուս հանդիպումներում ավելի լավ կխաղանք, ավելի շատ պահեր կստեղծենք ու կհաղթենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 13-ին` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում` Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/13/1107576/]խաղից[/url] (1:0) հետո, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։
[b]-Պարոն Գյուլբուդաղյանց, խաղային առումով դրական տեղաշարժ նկատվե՞ց։ Կխնդրեի մեկնաբանել խաղը։
[/b]
-Սա դաժան պարտություն էր։ Ինքներդ տեսաք, որ տղաները շատ գոլային պահեր ստեղծեցին։ Ցավոք, դրանք չկարողացանք օգտագործել։
[b]-Հրայր Մկոյանի խաղադաշտ դուրս գալը պարտադրված որոշո՞ւմ էր, թե՞ կային այլ տարբերակներ։
[/b]
-Ուղղակի փորձեցինք։ Ինչպես գիտեք՝ Մկոյանը փորձառու ֆուտբոլիստ է, երկար տարիներ արդեն խաղում է հավաքականի կազմում։ 11 մետրանոցի դրվագից բացի. նա վատ ֆուտբոլ չխաղաց։ Ցանկանում էինք, որ նա այս խաղին լավ մարզավիճակ ձեռք բերեր և պատրաստ լիներ ՆՀՀ Մակեդոնիայի դեմ խաղին։
[b]-Թե նախորդած ընկերական, թե պաշտոնական խաղերում թիմը գոլային պահերն իրացնելու խնդիր ունի։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, ի՞նչ սպասել։
[/b]
-Սպասենք, որ Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք կբերի։ Ինչպես գիտեք՝ ամենակարևոր դիրքերից մեկը հենց կենտրոնական հարձակվողի դիրքն է։
[b]-Արդյո՞ք Յուրա Մովսիսյանը պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի հավաքականի հաշվին։
[/b]
-Մենք սպասում էինք, որ նա մի խաղակես կխաղա։ Խնդիրը ֆիզիկական պատրաստվածությունը չէ, այլ խաղային պրակտիկայի պակասը։ Դուք ճիշտ եք, Հայաստանի հավաքականի խաղերի ընթացքում չէ, որ պետք է պրակտիկա ձեռք բերել, բայց մյուս կողմից մենք բոլորս էլ տեսնում ենք Յուրայի նվիրվածությունը։ Կարծում եմ՝ մյուս խաղին նա ավելի լավ հանդես կգա։
[b]-Խաղի ընթացքում 72 տոկոս տարածքային առավելություն ենք ունեցել։ Ի՞նչն է պատճառը, որ վերջին փոխանցումը մեր թիմի մոտ չի ստացվում։
[/b]
-Տարածքային առավելությունն ինձ համար կարևոր չէ, կարևորը գոլային պահեր ստեղծելն է։ Համաձայն եմ ձեզ հետ, վերջին փոխանցումը այսօր մեզ մոտ ճիշտ չէր ստացվում։
[b]-Էմոցիաները մի կողմ դնելով` կարող ենք փաստել, որ Ազգերի Լիգայի առաջնությունում այլևս անելիք չունենք։ Արդյո՞ք համաձայն եք այդ պդնման հետ։ Եվ ինչպե՞ս եք տեսնում ձեր և հավաքականի աշխատանքը մինչև 2020 թվականը։
[/b]
- Թղթի վրա մենք դեռ շանս ունենք և դրա համար էլ կպայքարենք մինչև վերջ։ Իմ մնալու-չմնալու հարցը կորոշեն ֆեդերացիայի ղեկավարները։ Իսկ մինչև 2020 թվականը կփորձեմ հավաքականին փոխանցել իմ գիտելիքները, փորձը, խաղաոճը։ Թե ինչքանով կստացվի՝ չեմ կարող ասել։
[b]-Ձեր համար արդյո՞ք անակնկալ էր այս պարտությունը։
[/b]
-Իհարկե անսպասելի էր։ Ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է։ Շատ դառը, ցավոտ պարտություն էր, որի ամբողջ մեղքը վերցնում եմ ինձ վրա։ Իհարկե, այսօր պարտավոր էինք հաղթել։ Բայց կրկնում եմ՝ այս պարտության ամբողջ մեղավորը ես եմ։
[b]-Վերջին 5 րոպեների ընթացքում երկրպագուները վանկարկում էին «ամոթ»։ Արդյո՞ք դա ֆուտբոլիստներին, մարզչական կազմին էր ուղղված։ Դուք զգո՞ւմ էիք դա։
[/b]
-Իհարկե։ Հավատացեք` դա ֆուտբոլիստներին ուղղված չէր։ Նրանց մոտ ես անմնացորդ նվիրում տեսա։ Խաղացին մինչև վերջ։ Ուղղակի չստացվեց։
[b]-Ստացվե՞ց մեր թիմի մոտ արժանապատիվ խաղ ցուցադրել։
[/b]
-Կրկնում եմ, տղաները փորձեցին և խաղացին մինչև վերջ։ Դեռ չեմ ծանոթացել վիճակագրությանը, բայց 6-7 գոլային ռեալ պահեր ունեցանք։ Պարտվեցինք էլ 11 մետրանոց հարվածով։ Դրանից բացի ուրիշ վտանգավոր պահ մեր դարպասի մոտ չեմ հիշում։
[b]-Մեր հավաքականը թարմացման կարիք ունի։ Դուք նշել էիք, որ Պետրոս Ավետիսյանը մեր ֆուտբոլի ապագան է։ Արդյո՞ք նման թեժ խաղում նա չէր կարող օգնել մեր թիմին։
[/b]
-Պետք է որոշեինք՝ դաշտ մտներ Մարկո՞սը, թե՞ Պետրոսը։ Նախընտրությունը տվեցինք Մարկոսին։ Այդ պատճառով Պետրոսն այսօր խաղաժամանակ չստացավ։ Իհարկե, արդեն պետք է երիտասարդական հավաքականից ֆուտբոլիստներ ներգրավել ազգային թիմ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3786 դիտում
23:15 11-10-2019
Արմեն Գյուլբուդաղյանց․ Առանց Հենրիխի կհամախմբվենք ու լավ ֆուտբոլ կցուցադրենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4333 դիտում
17:38 20-04-2020
Ես օֆիցիալ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել, ու մենք նոր Ucom կստեղծենք՝ ավելի լավը ու ավելի մեծը. Հայկ Եսայան
2450 դիտում
13:22 12-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Շատ դժվարին հաղթանակ տարանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2233 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2887 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2413 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում