3708 դիտում
23:15 11-10-2019
Արմեն Գյուլբուդաղյանց․ Առանց Հենրիխի կհամախմբվենք ու լավ ֆուտբոլ կցուցադրենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
Հենրիխ Մխիթարյանի ու Կամո Հովհաննիսյանի բացակայության մասին
«Բացակայելու է նաև Կառլեն Մկրտչյանը։ Հարցականի տակ է նաև Արտակ Գրիգորյանի մասնակցությունը։ Մեր թիմի ավագն ու առաջնորդը, մեր գոլահարն ու ֆուտբոլային ուղեղը բացակայելու է։ Հենրիխի հետ մենք ավելի վստահ ու համարձակ ենք խաղում, բայց ես վստահ եմ, որ կհամախմբվենք ու լավ ֆուտբոլ կցուցադրենք, քանի որ բարդ հանդիպում է սպասվում։ Պետք է ուշադիր լինենք»։
Լիխտենշտեյնին չթերագնահատելու և Ֆինլանդիայի դեմ խաղի համար էներգիա պահելու մասին
«Կցանկանանք քիչ ուժեր ծախսել ու խնայել, բայց հիմա կենտրոնացած ենք Լիխտենշտեյնի դեմ խաղում լավ արդյունք գրանցելու վրա»։
Ձախ եզրը փակելու մասին
«Դեռ վերջնական որոշում չենք կայացրել, թե ով է խաղալու ձախ եզրում։ Մի քանի փոքր վնասվածքներ կան։ Վաղը վերջնական որոշում կկայացնենք»։
Սարգիս Ադամյանի մասին
Իտալիայի դեմ խաղում Սարգիսը փոխարինման մտավ ու լավ տպավորություն թողեց։ Նույնը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում եղավ։ Ազգովի ուրախացանք Սարգիսի հաջողություններով։ Ամբողջ հավաքականով շնորհավորեցինք նրան։ Վստահ եմ՝ նա ևս նույն ոգևորությամբ կխաղա։ Սարգիսն ունի առաջնորդի հատկանիշներ։
Մարկոսի մասին
Չեմ կարող ասել՝ ի վիճակի կլինի Մարկոսը ամբողջական հանդիպում անցկացնել։ Դեռ երկու մարզում ենք անցկացրել, երկուսն էլ վերականգնողական բնույթի։ Տեսնում ենք, որ նա լավ մարզավիճակում է, ու կարծում եմ՝ Մարկոսի փորձը ևս կարող է մեզ օգնել։
Գոռ Մալաքյանի մասին
Գոռը արդեն մեկ ամիս է, ինչ լավ մարզավիճակում է։ Վստահ եմ, որ Մալաքյանը մեծ օգուտ կտա հավաքականին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2497 դիտում
23:24 07-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Պետք է չվախենալ դաշտ մտնելուց և ֆուտբոլ խաղալուց
13474 դիտում
23:47 13-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանց. Մյուս հանդիպումներում ավելի լավ կխաղանք, ավելի շատ պահեր կստեղծենք ու կհաղթենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին