15361 դիտում
14:22 15-10-2018
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին աննախադեպ թվով հայտեր են ներկայացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության միջազգային մրցույթը: Մեծամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն պրոֆեսիոնալ մոդելներ ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաև Արևելյան Եվրոպայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերի և ճանաչվել հաղթող: Այս տարի միջազգային մրցույթին ներկայացվել է բացառիկ՝ 10 հազարին մոտ հայտ, բայց կատարվել է խիստ ընտրություն և ընտրվել են 30 գեղեցկուհիներ, ովքեր և կժամանեն մեր երկիր: Հայաստանը, որպես հյուրընկալող և կազմակերպիչ կողմ, կներկայացնեն 3 մոդելներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:
Մասնակիցները բացի բուն մրցույթից նաև հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանն՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր և մշակութային օջախներ:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Նշենք, որ «Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի նախաձեռնողը «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ, «Nairi Travel» տուրիստական գործակալության տնօրեն, «Եվրասիական երկրների միության պատվավոր քաղաքացի» Նաիրի Մնացականյանն է:
Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության և նորաձևության ասպարեզում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ երկրների միջև միջազգային հարաբերությունները մոդելինգի և գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաև ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները և ՀՀ շուկայում գործող ընկերությունները, ՀՀ-ում զբոսաշրջությանը խթանումը ՝ ԱՊՀ երկրների մասշտաբով:
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, թանկարժեք թագ, գումարային պարգև, ճանապարհորդական ուղեգրեր, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաև ճանաչված և առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին և նորաձևության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն:
Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն փորձառու մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառմանը հանդես կգան արտերկրից ժամանած հայտնի և սիրված երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ:
Միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձևության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձևության քննադատներ, դիզայներներ և հայտնի աստղային դեմքեր աշխարհի տարբեր երկրներից: Եզրափակիչ փուլի ընթացքում համալիրի բեմը հագեցած կլինի ժամանակակից դեկորացիաներով և լուսաձայնային բացառիկ տեխնիկայով՝ կահավորված Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետների կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
13035 դիտում
18:41 16-10-2018
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին աննախադեպ թվով հայտեր են ներկայացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9783 դիտում
13:34 31-10-2018
«Թոփ մոդել ԱՊՀ- 2018» գեղեցկության մրցույթին Հայաստանը կներկայացնեն 3 մոդելներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին