75832 դիտում
14:29 15-10-2018
Կեղծ ինքնաշեն ռուսական համարանիշներով «յաշիկը» տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ճանապարհային ոստիկանությունում շարունակվում է ուժեղացված ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Mercedes G մակնիշի K 707 EA 77 RUS համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի համարանիշները ինքնաշեն են և կեղծ և ՃՈ ծառայողները նշված «յաշիկը» հայտնաբերեցին Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում, իսկ վարորդը փորձում էր ճանապարհային ոստիկաններին համոզել, որ իր կատարած անօրինակայութունը չտեսնելու տան։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+