211652_close_icon
views-count2911 դիտում article-date 16:16 15-10-2018

Գ. Ավետիսյան. սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնարին և անշնորհակալ գործ է

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Ամերիկայն համալսարանում տեղի է ունեցել Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագնության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Հանդես գալով բացման խոսքով՝ տեսչական մարմնի ղեկավարը մասնավորապես նշել է, թե պատկերացնել սննդամթերքի անվտանգության ապահովումը առանց ռիսկերի գնահատման և կառավարման անհնարին և անշնորհակալ գործ է: «Տեսչական մարմինը առավել նպատակային և հասցեական վերահսկողություն իրականացնելու համար պետք է հնարավորություն ունենա կիրառելու ռիսկերի գնահատման, կառավարման և հաղորդակցության արդիական մեթոդներն ու անհրաժեշտ համակարգերի գործիքակազմերը»,- ասել է Գեորգի Ավետիսյանը: Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցացիան (B-FoST) սևծովյան տարածաշրջանի երկրներից անհատ գիտնականների և գիտական կազմակերպությունների չահույթ չհետապնդող ցանց է, որն աշխատում է հիմնային և կիրառական սննդի գիտության, հետազոտության և զարգացման, նորարարական տեխնոլոգիաների, սննդի բաղադրիչների, սնման և առողջապահության մեջ նոր միտումների, սննդամթերքի տեխնոլոգիայի և ինժեներիայի, սննդի անվտանգության և որակի, սննդի և կերերի շուկայի ոլորտներում։ Համաժողովն ընձեռում է գերազանց և եզակի հնարավորություն սննդագետներին, հետազոտողներին, տեխնոլոգներին, արտադրողներին և սննդաբաններին երիտասարդ գիտնականներին և ուսանողներին ներկայացնելու իրենց աշխատանքների արդյունքներն ու գյուտերը, ինչպես նաև փոխանակելու տեղեկատվություն նոր գործընթացների վերաբերյալ։ Այս միջոցառման շրջանակներում կկազմակերպվի 2 դասընթաց՝ Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի վերահսկման (HACCP) համակարգի յոթ սկզբունքների և սննդամթերքի արտադրությունում HACCP-ի ներդրման, ինչպես նաև սարքերի ու սարքավորումների հիգիենիկ նախագծման վերաբերյալ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am

Նմանատիպ նյութեր