3254 դիտում
21:19 15-10-2018
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Հայկական և ֆրանսիական խմբերգեր» խորագիրը կրող համերգ
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00 Կամերային երաժշտության տանը կանցկացվի «Հայկական և ֆրանսիական խմբերգեր» խորագիրը կրող համերգ: Միջոցառմանը հանդես կգան Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան) և «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը:
Կոլեկտիվները երեկոյի ընթացքում կներկայացնեն հայկական և ֆրանսիական խմբերգեր: Համերգային երեկոն կմեկնարկի Ֆրանսիայի ազգային օրհներգի՝ «Մարսելյեզ»-ի կատարմամբ: Կներկայացվեն Դեբյուսիի, Ռոսինիի, Ֆորեի, Կամպոյի, Ռավելի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև՝ ֆրանսիական հեղափոխական երգեր: Հայկական խմբերգերից կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները:
Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպված է կոլեկտիվների այս համերգը:
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
15:56 20-04-2021
Ֆրանկոֆոնիայի շրջանակում Երևանում ֆրանսիական կամերային երաժշտության երեկո կանցկացվի
1576 դիտում
16:16 26-03-2021
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կանցկացվի «Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»