211652_close_icon
views-count7327 դիտում article-date 09:43 16-10-2018

Ինչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6․281․959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11–ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Ֆելիքս Ցոլակյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Նրա դրամական միջոցները 2017թ. կազմել են 14․888․000 ՀՀ դրամ: ԱԻ նախարարի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից և կենսաթոշակից: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4․465․460 ՀՀ դրամ, կենսաթոշակից ստացած եկամուտը՝ 1․816․499 ՀՀ դրամ: Մինչ պատգամավոր դառնալը նա ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, մի քանի տարի զբաղեցրել է Շիրակի մարզպետի, իսկ ավելի վաղ՝ նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր