211652_close_icon
views-count14980 դիտում article-date 10:40 05-10-2018

Ֆելիքս Ցոլակյանը լավ տեղեկացված է՝ ինչ մեքենայություններ են կատարվել Քոչարյանի օրոք. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին չորս տարի` 2003-2007թթ. ղեկավարել է Հարկային պետական ծառայությունը և բավական լավ տեղեկացված է այդ տարիներին իրականացված տնտեսական մեքենայություններից: Ցոլակյանին ընդգրկելով կառավարության կազմում և այդպիսով նոր իշխանության թիմում՝ վարչապետ Փաշինյանը ձեռք է բերում բավական ինֆորմացված դաշնակից, ում միջոցով կարող է բացահայտել այդ տարիներին իրականացված տնտեսական հանցագործությունները՝ դրանով չեզոքացնելով իր քաղաքական հակառակորդներին, ովքեր փորձում են չքմեղանալ՝ ներկայանալով ազնվագույն հրեշտակներ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր