211652_close_icon
views-count8677 դիտում article-date 14:27 16-10-2018

Տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի․ Նիկոլ Փաշինյանը՝ նոր Ընտրական օրենսգրքի մասին

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ընտրական օրենսգրքի բոլոր փոփոխություններն ուղղված են գործընթացի պարզեցմանը: «Շատ կարևոր է, որ մենք այսօրվանից բարձրաձայնենք, թե ինչ քվեարկություն ենք նախատեսում: Ըստ էության, տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի: Այսինքն՝ դարձյալ նախկինի նման յուրաքանչյուր քաղաքական ուժ ունենալու է իր քվեաթերթիկը, ընդ որում այդ քվեաթերթիկները հատուկ հաշվառման առարկա չեն լինելու, որովհետև այդ քվեաթերթիկները ծրարից դուրս և առանց համապատասխան դրոշմանիշի զրո արժեք ունեն: Այսինքն՝ քաղաքացիների համար քվեարկությունը նման է լինելու 2017 թվականի ընտրությանը, բայց ավելի պարզեցված կարգով: Եթե նախկինում քաղաքացին պետք է քվեաթերթիկներից մեկն ընտրեր, շրջեր և նշան կատարեր, ապա հիմա գրիչ ընդհանրապես հարկավոր չէ, և այստեղից վերանում է կարմիր, կապույտ, կանաչ, սև գրիչների պատմությունը: Այսինքն՝ քաղաքացին ուղղակի քվեաթերթիկը դնում է ծրարի մեջ՝ առանց որևէ նշում կատարելու: Մնացած բոլոր փոփոխությունները՝ ընտրական գրավի, տոկոսների մասով, պարզեցման ուղղությամբ են, և չկա որևէ բան, որ հատուկ դասընթաց պետք է կազմակերպվի, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը: Սա շատ կարևոր արձանագրում է»,- նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր