211652_close_icon
views-count2810 դիտում article-date 09:32 17-10-2018

Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, խորքային ռիսկերով և ահռելի հնարավո­րություններով․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Իսկ արդյո՞ք թավշյա հեղա­փոխության փաստը կախված էր կամ ենթակա էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշ­տոնից: Դարձյալ պետք է պարզ նայենք իրողությունների և դեպքերի հաջորդակա­նությանը: Նիկոլ Փաշինյանն է թավշյա հեղափոխության ար­դյունքում դարձել վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում է տեղի ունեցել թավշյա հեղա­փոխությունը: Իսկ ներկա­յումս, թեև Փաշինյանը հրա­ժարական է ներկայացնում, սակայն պահպանում է վար­չապետի պաշտոնակատարի կարգավիճակը, այսինքն՝ թե­կուզ այդ կարգավիճակով, սակայն կառավարման համա­կարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին: Պետք է նկա­տել, որ այս իրավիճակը թերևս ամենաերաշխավորվածն է, եթե դիտարկենք բոլոր հնա­րավոր ներքին ու արտաքին բաղադրիչների ամբողջու­թյան համադրության ու այսպես ասած՝ ներդաշնակության մեջ: Ըստ էության, Հայաստանն ավարտում է թավ­շյա հեղափոխությունը: Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը սպառվելու տարբերակից գերադասվում է հեղափոխու­թյունն ավարտելու տարբերա­կը, կիսատ չթողնելու տարբե­րակը: Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, բնականաբար՝ ար­դեն իր ռազմավարական, խորքային ռիսկերով և բնականաբար՝ ահռելի հնարավո­րություններով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր