17040 դիտում
15:40 25-12-2019
«Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, և ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում». Լևոն Քոչարյանն ընթերցեց հոր ուղերձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/12/25/kocharyan/3173310?fbclid=IwAR0SoUUI76uz44T-SypNk8gcgEAaNbeknF1REmMvVIDg0XOGvFM4cHsm680]Tert.am [/url]-ը գրում է. Հասկանում եմ, թե յուրաքանչյուրդ ինչերի միջով եք անցնում, ինչպես են փորձում կոտրել ձեզ, բայց դուք ուժեղ եք, շարունակում եք ձեր պայքարը, ինչի համար շատ շնորհակալ եմ:
Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա ասաց, որ հայրը տեղեկացել է, որ այսօր հավաք կա, և ըստ այդմ ուղերձ է հղել:
«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ ու այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար: Շնորհակալ եմ ձեզ, դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ:
Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը»,-ասված էր Քոչարյանի ուղերձում:
Նա նաև շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել էին հաջակցություն իրեն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
22:07 27-08-2022
Բոլորիս մաղթում եմ հաջողություն սեպտեմբերի 2-ին. Հովհաննես Իշխանյան
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
679 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից