3798 դիտում
17:52 18-10-2018
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Արցախի նախագահը Մսմնայի ճակատամարտը համարել է Արցախի ազգային-ազատագրական պայքարի կարևոր դրվագներից և հաղթանակներից մեկը, նշելով, որ այդ հերոսամարտն առ այսօր հանդիսանում է ոգևորման աղբյուր՝ իր յուրովի ավանդը բերելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:
Նշենք, որ Մսմնայի ճակատամարտին վերաբերող վավերագրերից մեկի տեղեկացմամբ՝ թուրքական զորքերին Մսմնայի մերձակա ձորում դարանակալել ու կոտորել է Դիզակի շրջանի Կարմրակուճ գյուղի քաջարի զավակ Ասլանիկն իր առաջնորդած դիզակցի ու վարանդեցի մարտիկներով:
Համաձայն այդ նույն վավերագրի՝ ճակատամարտի ամենավճռական պահին Ասլանիկին առաջինն օգնության են շտապել Թևան Ստեփանյանի գլխավորած Տումի գյուղի մարտիկները, ապա նաև Արտեմ Պետրոսյանի գլխավորած Վարանդայի մյուս գյուղերի մարտական խմբերը: Ջախջախված թշնամին մարտադաշտում թողել է ավելի քան 300 դիակ, 2 թնդանոթ, 7 գնդացիր. զենք- զինամթերք և տասնյակ գերիներ:
Նմանատիպ նյութեր
2796 դիտում
19:05 28-01-2020
Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
6109 դիտում
12:10 26-06-2017
Բակո Սահակյանը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը
1062 դիտում
19:27 02-10-2015
Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
487 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
499 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար