18352 դիտում
18:29 18-10-2018
Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնն հյուրընկալել էր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հյուրընկալել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանին, իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Ղուկասյանին ու ականների վտանգի իրազեկման եւ տուժածների աջակցության բաժնի մասնագետ Գյուլաննա Ֆերաքյանին: Նրանք խոսել են ՊՈԱԿ-ի գործունեության եւ առաջիկա անելիքների մասին:
Ականապատ են Հայաստանի 4 մարզերը՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ; Ականի պայթյունի հետեւանքով երեխաների մահվան վերջին դեպքը գրանցվել է Շիրակի մարզում:
ՌԴ դեսպանատան հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի 102-րդ ռազմաբազայի զորավարժանքների տարածքների մոտ գտնվող համայնքներում ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ ականային վտանգի իրազեկման դասընթացներ իրականացվեն: Այս մասին խոսվել է նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ հանդիպման ընթացքում: Մարզպետը պատրաստակամ է աջակցել ցանկացած հարցով:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2011 թվականին կառավարության որոշմամբ: Նպատակն է իրականացնել ականազերծման աշխատանքներ, բացահայտել եւ հեռացնել տեղադրված, բայց չպայթած ականներն ու զինամթերքը Հայաստանում:
Ականային վտանգի մասին իրազեկումն առաջնային խնդիրներից է: Համայնքներում եւ դպրոցներում պարբերաբար դասընթացներ են կազմակերպվում, ցուցադրվում են մուլտֆիլմեր, փակցվում են պաստառներ։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+