3604 դիտում
22:40 18-10-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության վերաբերյալ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Ռուսաստանի և Հայաստանի միջև միջուկային, ավանդական և վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացում և ռուս- հայկական համագործակցությունը բնական պաշարների արդյունահանման ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառում» թեմաներով, որը կազմակերպվել էր «Expo Russia Armenia 2018»-ի շրջանակում:
Հայկական կողմից քննարկմանը մասնակցում էին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանը, նախարարության մի շարք կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներ, համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ:
Ռուսական կողմից մասնակցում էին «Յունիթել ինժինիրինգ» ՍՊԸ, «Ինֆորմտեխնիկա ի սվյազ» ԲԸ, «Կալուժսկի տուրբիննի զավոդ» ԲԲԸ, «Ռոսսկատ» ԲԸ, ինչպես նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի Շարժական ծրագրերի և մոնիտորինգի կենտրոնի ներկայացուցիչները: Ռուս արտադրողները ներկայացրել են նոր տեխնոլոգիաները և դրանց կիրառումը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների բնագավառում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը միջուկային, վերականգնվող էներգետիկայի բնագավառում էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է եղել ռուս մասնագետների մասնակցությանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման գործում:
Նշենք, որ Expo Russia Armenia-2018 6-րդ բիզնես ֆորումի թեմատիկ ուղղություններն են էներգետիկան, հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, տրանսպորտը, երկրաբանությունը, կապը և հաղորդակցությունը և այլն:
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2926 դիտում
13:08 10-07-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով