2288 դիտում
20:42 05-04-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 125 հեռախոսազանգ
Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 125 հեռախոսազանգ։
Հեռախոսազանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի, գազի հաշվիչների տեղադրմանը, գազիֆիկացմանը, էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցիչների անճշտությանը, էլեկտրամատակարարման անջատումներին, ջրամատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, շահագործման և հարկային արտոնությունների օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև արևային կայանների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Ստացվել են նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ հարցեր։
Հնչեցված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։
«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 22 դիմում և 8 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել:
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2923 դիտում
14:30 19-07-2017
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Թեժ գծով» ստացվել է ավելի քան 200 հեռախոսազանգ
3455 դիտում
19:36 22-11-2016
Տրանսպորտի նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 7 հեռախոսազանգ
Այս բաժնից
757 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
598 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
706 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված