211652_close_icon
views-count8343 դիտում article-date 20:50 19-10-2018

Կամո Արեյանն ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից

Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը: Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, որի համաձայն՝ Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում, Տարոն Գևորգյանն ասաց, որ այլ տեղեկություններ կզետեղեն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Նմանատիպ նյութեր