6701 դիտում
21:20 19-10-2018
«Տիգրանակերտ» զորավարժարանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ զորավարժություն
Հոկտեմբերի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն, որին ընթացքին հետևել է ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Չնայած զորավարժության պաշտպանողական թեմային, խաղարկվել են նաև հարձակողական բնույթի գործողություններ: Զորախաղերի ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել կրակային խոցման միջոցների, մասնավորապես՝ հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունների վրա, ինչը պայմանավորված էր ժամանակակից համազորային մարտում նշված զորատեսակի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
Մարտաուսումնական գործողությունների ընթացքը ցույց է տվել, որ ինչպես հրետանին, այնպես էլ զորավարժությանը ներգրավված մյուս զորատեսակները իրենց առջև դրված խնդիրները կատարել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պահանջներին համահունչ, առանց նշանակալի թերացումների՝ ցուցաբերելով կրակային խոցման բարձր արդյունքներ:
Զորավարժության ավարտին բանակի հրամանատարը տեղում ամփոփել է արդյունքները, նշել նկատված թերացումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3818 դիտում
19:46 15-06-2017
«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»