211652_close_icon
views-count28882 դիտում article-date 21:40 19-10-2018

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նախաքննություն է սկսվել 75 մլն դրամ արժողությամբ գույքը «խլելու» փաստով. կասկածյալների մեջ է Արդարադատության նախարարության պաշտոնյա

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակեպված հանցավորությամ դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվում «ԲԱՔՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր, Աբովյան քաղաքի բնակիչ, 64-ամյա Գեղամ Մաթևոսյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նշված ՍՊԸ-ի բաժնետեր, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 63-ամյա Բաբիկ Ալեքսանյանը Ս. Գրիգորյանի հետ հանցավոր համաձայնության են եկել ու կազմել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչի հետևանքով նշված ընկերությունում Գ. Մաթևոսյանի ունեցած 48 տոկոսը ձևակերպել են Բ. Ալեքսանյանի կնոջ՝ 55-ամյա Վարդուհի Մամուլյանի անվամբ ու, ըստ օպերատիվ տվյալների՝ նրանք հափշտակել են ընկերությանը սսեփականության իրավունքով պատկանող 75 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի Գ. Մաթևոսյանի մասնաբաժինը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գրիգորյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կոտայքի տարածքային բաժնի պետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր