Գյումրիում հայտնի գուշակ Լյուդիկի տղայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նալբանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 18:00-ի սահմաններում Ախուրյան գյուղի Գյումրու խճուղու թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Ախուրյան գյուղի բնաիչ, 37-ամյա Մեխակ Տիգրանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի Շիրակ գյուղի բնակիչ 32-ամյա Մխիթար Սանոսյանի վարած Nissan մակնիշի Այգաբաց գյուղի բնակիչ, 41-ամյա Արտակ Ալթունյանի վարած Mercedes մակնիշի և Ախուրյան գյուղի բնակիչ, 26-ամյա Հայկ Բդեյանի վարած ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաներրը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բդեյանը, Ա. Ալթունյանը, վերջինիս ուղևոր, Ախուրյան գյուղի բնակիչ, 35-ամյա Հովիկ Անղալակյանը և Մ. Տիգրանյանի ուղևոր, Ախուրյան գյուղի բնակիչ, 19-ամյա Լևոն Աթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Միքայելյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով վթարով զբաղվելու է Շիրակի մարզային քննչական վարչությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարոդներից Մ. Տիգրանյանը Գյումրիում հայտնի բախտագուշակ Լյուդիկի տղան է, ով մի քանի անգամ վթարների մասնակից է եղել, իսկ վարորդներից Հ. Բդեյանը ոստիկանության ծառայող է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի