39828 դիտում
15:10 20-10-2018
Հայ տղան, Կերչի քոլեջում սպանդի հետևանքով կորցնելով ընկերուհուն, փորձել է ինքնասպանություն գործել
Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գրում է [url=https://vesti-k.ru/kerchenskaya-tragediya-paren-pogibshej-studentki-vybrosilsya-iz-okna/]vesti-k.ru[/url]-ն:
Երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:
Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:
«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես գտնվել է հիվանդանոցում՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն են իրականացրել, և այդ ժամանակ հույս կար, որ նա կապրի»,- ասել է Արմենի քույրը, որը ցնցված է կատարվածից:
Ինքնասպանության փորձի ժամանակ Արմենը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը:
Նմանատիպ նյութեր
43728 դիտում
13:17 21-10-2018
Համացանցում հրապարակվել է Կերչի քոլեջում տեղի ունեցած հարձակման պահը, որի հետևանքով կար 21 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+
1313 դիտում
11:18 18-12-2014
Ըստ կալանավորի հաղորդման` ոստիկանների կիրառած բռնության պատճառով փորձել է ինքնասպանություն գործել
Այս բաժնից
754 դիտում
22:13 18-01-2025
Ռայիսիի ուղղաթիռը դիվերսիայի չի ենթարկվել․ Իրանի ԶՈւ
1093 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
649 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս