211652_close_icon
views-count27797 դիտում article-date 00:59 21-10-2018

Շնորհավո՛ր հոբելյանդ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան. Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձ է հղել Երեւանի հիմադրման 2800 ամյակի առթիվ: «Սիրելի՛ երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։ Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել. Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։ Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։ Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի շարունակական զարգացման, հզորացման և հարատևման։ Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան»,-ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր