4871 դիտում
15:02 21-10-2018
Հրազդանի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության մասին ահազանգ է ստացվել, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն
Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/10/21/genproc/2823856]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել, Դատախազության կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել», -ասաց Խաչատրյանը:
Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են, 4 համայնքում՝ այդ թվում նաև Հրազդանում, քաղաքապետ են ընտրում: Առաջադրված է երկու թեկնածու՝ ՔՊ-ական Սևակ Միքայելյանը, ում ՔՊ-ն չի սատարում և անկուսակցական Լևոն Ստեփանյանը:
Նմանատիպ նյութեր
4852 դիտում
13:22 02-04-2017
Ընտրատեղամասում կոտրել են քաղաքացու հեռախոսը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»