211652_close_icon
views-count4855 դիտում article-date 13:22 02-04-2017

Ընտրատեղամասում կոտրել են քաղաքացու հեռախոսը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Այսօր՝ ապրիլի 2-ին, համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը: Տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է: Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [b] ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր