211652_close_icon
views-count3914 դիտում article-date 19:43 21-10-2018

Երևան 2800 միջոցառումների շրջանակում կայացել է «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան 2800 միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների շրջանակում անցկացվող հեծանվավազքը մեկնարկել է Երևանի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով մասնակիցներին՝ Հայկ Մարությանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել տոնին ամեն տարի սիրով միացող հեծանվորդներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկ Մարությանը կոչ է արել հնարավորության դեպքում ավելի ակտիվ զբաղվել սպորտով: «Հեծանվավազքով վաղուց եմ զբաղվում, և այն իմ սիրելի սպորտաձևն է: Հորդորում եմ բոլորին, որպեսզի ավելի ակտիվ զբաղվեն սպորտով: Իսկ հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլև փոխադրամիջոց, որի օգնությամբ կարելի է մաքուր պահել մեր Երևանի մթնոլորտը, լինել առողջ ու նաև մի փոքր բեռնաթափել փողոցները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի զարգացնենք հեծանվասպորտը: Հաճախ եմ հեծանվով շրջում Երևանում, սակայն քաղաքապետի պաշտոնում առաջին անգամ է, քանի որ, ցավոք, ժամանակս չէր ներում»,-նշել է Հայկ Մարությանը: Հարյուրավոր հեծանվորդներ 2800-ամյա Երևանի տոնական մթնոլորտի շունչն ու ջերմությունը զգացել են «Սիրահարդ եմ, Երևան» խորագրով կազմակերպված հեծանվավազքի ընթացքում: Միջոցառման մասնակիցները քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ իրենց երթը սկսել են Շահումյանի անվան հրապարակից ու խորհրդանշական ավարտի հասցրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տարածքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր