5006 դիտում
16:05 22-10-2018
Նիկոլը կոնսոլիդացնում է իրեն հավատացող փոքրամասնությանը. Մենուա Հարությունյան
Արմավիրի 28 699 ընտրողներից ընտրությանը մասնակցել են՝ 9937-ը, Էջմիածնի 45 278 ընտրողներից ընտրությանը մասնակցել են՝ 15 827-ը, որից միայն 8000-ն իր ձայնը տվել է Նիկոլի թեկնածուին , Հրազդանի ընտրողների ևս մոտ 30 տոկոսն է մասնակցել ընտրություններին և այս պատկերը բնական հարց է առաջացնում՝ բա եթե ողջ ժողովուրդը հիացած է Նիկոլի հեղափոխությամբ , բա եթե ողջ ժողովուրդը Նիկոլին է աջակցում , ապա ինչո՞ւ չեն շտապում ընտրության , ինչո՞ւ չեն գնում իրենց քվեով Նիկոլին սատարելու ․․․
Պատասխանը շատ պարզ է՝ իրականում մեր ժողովրդի մեծամասնությունը չի սատարում Նիկոլին, ուղղակի Նիկոլին հաջողվել է կոնսոլիդացնել իրեն սատարող՝ մեր ժողովրդի 20-30 տոկոսին և այդ 20-30 տոկոսի կամքը զոռբայությամբ պարտադրել մեր ժողովրդի մեծամասնությանը։
Ի դեպ՝ Կապանում ընտրություններին մասնակցողների թիվը ավելի մեծ էր, քան՝ մյուս քաղաքներում, այդ պատճառով էլ Նիկոլի թեկնածուն պարտվեց, իսկ դա նշանակում է , որ եթե մյուս քաղաքներում ևս ավելի շատ մարդ գնար քվեարկելու ապա չի բացառվում, որ մյուս քաղաքներում ևս Նիկոլի թեկնածուները կպարտվեին ։
Կարճ ասած Նիկոլը կոնսոլիդացնում է իրեն հավատացող փոքրամասնությանը , զոռբայությամբ նվաճում իշխանությունը և փորձում ստեղծել տպավորություն , որ ողջ հայ ժողովուրդը Նիկոլի հետ են, մինչդեռ ավելի քան 44 հազար բնակիչ ունեցող էջմիածնում Նիկոլի թեկնածուին ձայն են տվել 8000-ը , 28 հազար բնակիչ ունեցող Արմավիրում՝ 6600-ը և այսպես շարունակ․․․
Մի՛ խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛ խաբեք․․
[url=https://web.facebook.com/menua1/posts/1864856990250034]Մենուա Հարությունյան[/url]
Նմանատիպ նյութեր
6835 դիտում
11:16 05-01-2019
Փաստորեն Նիկոլը չներեց կապանցիներին, բայց ոչինչ, մենք կներենք իրեն. Մենուա Հարությունյան
9140 դիտում
16:24 15-08-2019
Նիկոլը փորձում է այդ հաջողությունները վերագրել իրեն. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)