6838 դիտում
11:16 05-01-2019
Փաստորեն Նիկոլը չներեց կապանցիներին, բայց ոչինչ, մենք կներենք իրեն. Մենուա Հարությունյան
Քաղաքագետ Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլը չներեց կապանցիներին. Փաստացի նոր խորհրդարանում Հայաստանի միակ հերոս քաղաք Կապանը պատգամավոր չունի, պատգամավոր չունի նաև Հայաստանի հարավային դարպաս Մեղրին, մեծ հաշվով նաև Գորիսը և եթե չլիներ Նաիրա Զոհրաբյանը՝ ով քաղաքական ֆիգուր է և քիչ, թե շատ փորձելու է սյունեցիների ձայնը բարձրացնել խորհրդարանում, կարող էինք վստահաբար նշել, որ Նիկոլի կերտած խորհրդարանում Լեռնահայաստանը ներկայացված չէ և սյունեցու ձայնը,նրա հոգսերն ու խնդիրները լսելի չեն լինելու...
Իմ Լեռնահայաստան, ես մանդատ չունեմ, բայց ունեմ կամք ու վճռականություն, սեր ու հավատանք՝ իմ Հայրենիքին ծառայելու և կարող եք համարել, որ ես Լեռնահայաստանի անմանդատ պատգամավորն եմ հայաստանյան քաղաքական կյանքում, ով բարձրաձայնելու է սյունեցու պրոբլեմներն ու խնդիրները և թույլ չի տալու, որ այլևս որևէ մեկը մտնի սյունեցու և իշխանության արանքը՝ փորձելով սեփական, անձնական կամ բիզնես շահերն առաջ մղել՝ ի հաշիվ Լեռնահայաստանի բարորության:
Ես ձեր կողքին եմ պետական մտածողությամբ ապրող իմ սյունեցիներ, կբարձրաձայնեմ ձեր բոլոր հարցերն ու խնդիրները և հիշեք, որ դեռ մենք մեր քայլն անելու ենք ձիով :
Փաստորեն Նիկոլը չներեց կապանցիներին, բայց ոչինչ մենք կներենք իրեն ...
Նմանատիպ նյութեր
5006 դիտում
16:05 22-10-2018
Նիկոլը կոնսոլիդացնում է իրեն հավատացող փոքրամասնությանը. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»