2800 դիտում
17:05 22-10-2018
ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը
Վերջին շրջանում` հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո, նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1296 դիտում
18:50 14-03-2014
ՀՖՖ-ն արտոնագրեր շնորհեց թեկնածու 8 ակումբներին
2088 դիտում
14:40 14-03-2015
ՀՖՖ 8 ակումբներին շնորհվել են «Ազգային» արտոնագրեր
Այս բաժնից
2650 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
2890 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3427 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)