211652_close_icon
views-count6482 դիտում article-date 09:03 23-10-2018

Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծամասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են: Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում: «Փաստի» ունեցած տվյալներով, օրինակ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան մյուս բաժինների քննիչները, սակայն բոլորը հավասար աշխատավարձ են ստանում: Սա առաջացրել է այս տարածքի քննիչների դժգոհությունը, որոնցից յուրաքանչյուրի ծանրաբեռնվածությունը հասնում է ընդհուպ մինչև 40 գործի, այն դեպքում, երբ այլ բաժինների քննիչների գործերի քանակն ուղղակի համադրելի չէ: Խնդիրը կա նաև մարզային քննչական վարչություններում, սակայն անհամաչափությունն առավել ցայտուն է հենց Երևանում: Այսպիսի անհավասարությունը, մեր աղբյուրների պնդմամբ, հնարավոր է հանգեցնի վիճակի, երբ զգալի քանակով քննիչներ կարող են միանգամից աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի այս համակարգում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր