211652_close_icon
views-count10296 դիտում article-date 09:41 23-10-2018

Տիգրան Ավինյանը նոր կուսակցությո՞ւն է ստեղծում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը վերջինիս ծիծաղը հարուցեց։ «Լուրջ եք ասո՞ւմ»,- իր հերթին հարցրեց Սիսեռյանը՝ շտապելով «թարմ նորությամբ» անմիջապես կիսվել Ավինյանի հետ։ «Իհարկե, չկա նման բան»,- հավաստիացրեց Վ. Սիսեռյանը՝ հերքելով, որ անգամ որևէ նման քննարկում չի եղել։ Դիտարկմանը, որ ըստ նույն լուրերի, նոր կուսակցության գաղափարն Ավինյանը մտմտում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, Վ. Սիսեռյանը արձագանքեց. «Օ՜, սա էլ ասեմ, խնդրում եմ»։ «Ոչ, ոչ, լուրջ՝ չկա նման բան։ Երդվում եմ, եթե լինի, առաջինը ձեզ կասեմ»,- հավելեց նա։ Հարցին՝ ՔՊ-ում Ավինյանն ինչ-որ տարաձայնություններ ունի՞, որ կարող էին նման լուրերի հիմք դառնալ, Վ. Սիսեռյանը պատասխանեց, որ բոլորը տարաձայնություններ ունեն, և դա նորմալ ու շատ լավ է, նշանակում է՝ մթնոլորտն առողջ է։ Նա նկատեց, որ քննադատությունները, թե միակուսակցական համակարգի վտանգ կա, ջախջախվեցին երեկվա ընտրությունների արդյունքներով՝ Կապանում ՔՊ-ն պարտվեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր