«Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու կառաջադրի Նիկոլ Փաշինյանին. Tert.am
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջին փուլի համար առաջադրվելու է վարչապետի թեկնածու, կա որոշում: Այս մասին լուրը[url=https://www.tert.am/am/news/2018/10/23/pashinyan/2825623] Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատել է «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
««Ելք» խմբակցությունն առաջին փուլի համար վարչապետի թեկնածու է առաջադրելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Գուցե փաստաթուղթը շրջանառության մեջ չի դրվել, բայց այսօր առավոտյան խմբակցությունը կայացրել է այդ որոշումը»,-ասաց Գորգիսյանը: