211652_close_icon
views-count16619 դիտում article-date 15:30 24-10-2018

Մանե Թանդիլյանը հանդիպել է երկվորյակներին թողած մորը. նա ետ կվերադարձնի երեխաներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ։ «Այսօր հանդիպում եմ ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է ետ վերադարձնել իր փոքրիկներին։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում փոքրիկ հրաշք բալիկների մայրիկը կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։ Հետևաբար, ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։ Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակել ենք ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Անձամբ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մնացել և հայտնել են իրենց պատրաստակամությունը մայրիկին և փոքրիկներին աջակցելու համար։ Հարգելիներս, կարող եք շարունակել ուղարկել սոցիալական աջակցության ձեր առարկայական առաջարկները նախարարության և իմ պաշտոնական ֆեյսբուքյան էջերին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մ. Թանդիլյանը։

Նմանատիպ նյութեր