4022 դիտում
21:26 24-10-2018
«ՀՀ և ԵՄ-ի միջև խորհրդարանական համագործակցության պատմական նոր փուլի մեկնարկը տրված է». Արմեն Աշոտյան
Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը:
Նոր մակարդակի խորհրդարանական այս ձեւաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձեւաչափին եւ կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ փոխգործակցությունը:
Խորհրդարանական գործընկերության ավելի ընդլայնված ձեւաչափն Ազգային ժողովին ընձեռում է հնարավորություն՝ մշակելու եւ կիրառելու անհրաժեշտ մեխանիզմներ խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման եւ ներգրավվածության համար:
Նիստում Արմեն Աշոտյանը որպես պատմական իրադարձություն է որակել նոր ձեւաչափում գործընկերության ծավալման մեկնարկը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հիմքերը Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ ավելի շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:
[b]
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
3161 դիտում
15:33 14-06-2017
Բարեփոխումների նոր փուլի մեկնարկը տրված է. ՊԵԿ նախագահը հարկային համակարգին հանձնարարականներ է տվել
2597 դիտում
18:23 21-10-2016
Պատանի երկրապահների դասընթացների հերթական փուլի մեկնարկը տրված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1518 դիտում
10:24 02-09-2014
Նոր ուսումնական տարի: Օր առաջին: Ոտիկանության հայտարարած անվտանգության միամսյակի մեկնարկը տրված է. տեսանյութ
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
910 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»