1503 դիտում
20:25 25-10-2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստորագրման վերաբերյալ հարցերը:
Միաժամանակ հայկական կողմը ցանկություն է հայտնել մասնակցելու թունելների նախագծային աշխատանքներին՝ հայաստանյան տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ապահովման նպատակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք հետամուտ լինել Հայաստանի և Վրաստանի միջև
հարկային և մաքսային ոլորտներում հետագա փոխգործակցության ակտիվացմանն ուղղված քայլերին:
[b] [/b]
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
19:15 27-09-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
781 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին