211652_close_icon
views-count2114 դիտում article-date 19:15 27-09-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-19-ին Վրաստան կատարած այցին, որի ընթացքում հանդիպում է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն վստահություն է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վրաստան ևս մեկ հիմնաքար կհանդիսանա հայ-վրացական գործակցության հետագա խթանման համար: Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և իր կողմից վստահեցրել, որ իր առաքելության ընթացքում հնարավորինս կաջակցի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացմանը, գյուղմթերքի ներմուծման և արտահանման արդյունավետ կազմակերպմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր