Ճանապարհին անօգնական վիճակում հայտնված վարորդն ասում էր. «Վանաձորում թավշյա հեղափոխությունն իր դրական պտուղներն է տվել ոստիկանների գործողություններում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ՝ հոկտեմբերի 26-ին, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում եղանակային այս անձրևային պայմաններում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սարգիս Հովսեփյանն ու Գուրգեն Պապիկյանն օգնում էին ճանապարհին մնացած ու խափանված ավտոմեքենայի վարորդին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ավտոմեքենայի վարորդն ասում էր. «Ստացվում է, որ թավշյա հեղափոխությունը Վանաձորում իր լավ պտուղներն է տվել ճանապարհային ոստիկանների մոտ։
Իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Ճանապարհային ոստիկաններին»։
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի