3103 դիտում
22:28 26-10-2018
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է« China National Electric Engineering Company (CNEEC)»-ի պատվիրակությանը՝ ընկերության փոխնախագահ Ժան Չենյունի գլխավորությամբ:
Գարեգին Բաղրամյանը կարևորել է գործարարների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ չինական ընկերությունների հետ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն։
Քննարկվել են չինական ընկերության համար հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այդ համատեքստում կարևորվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Հյուրերն ընդգծել են Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և նշել, որ կան լայն հնարավորություններ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր իրականացնելու համար:
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է նաև Հայաստանի էներգետիկ համակարգում վերազինման ու վերակառուցման, արդիականացման անհրաժեշտություն ունեցող ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվություն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու առավելագույն ջանքեր՝ նախանշված ծրագրերը սեղմ ժամկետներում կյանքի կոչելու համար: China National Electric Engineering Company (CNEEC)-ի ներկայացուցիչները կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի կառավարության միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում առանձնահատուկ և մեծագույն ցանկությունը, որը կնպաստի երկու երկրների տնտեսական զարգացմանը:
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2682 դիտում
15:31 07-05-2018
Քաթարցի և չինացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրում կատարելու հեռանկարով
2163 դիտում
21:48 25-10-2016
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով
7080 դիտում
19:59 30-11-2017
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»