211652_close_icon
views-count97694 դիտում article-date 23:37 26-10-2018

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է գետնին՝ վնասելով ավտոմեքենաներ. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, իսկ քաղաքապետարանն ու թաղապետարանը «հօդս են ցնդել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում՝ «Օմեգա» գիշերային ակումբի դիմաց, հաստաբուն ծառը ուժեղ քամու հետևանքով արմատից պոկվել ընկել է ու փակել ողջ ճանապարհը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ծառի ընկնելու հետևանքով վնասվել են կայանված վիճակում գտնվող Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Եթե փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ են գործել, ապա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները մինչև այժմ չկան: Վնասված ավտոմեքենաների տերերը սպասում են, որպեսզի քաղաքապետարանից ու թաղապետարանից մարդիկ գան դեպքի վայր, որ իրենք նրանց հետ քննարկեն, թե արդյող հնարավոր է՝ տուժած քաղաքացիներին փոխհատուցվի կրած վնասը: Ճանապարհը երկկողմանի փակվել է և ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ այս փողոցում ինչու չէ, նաև Երևանում, կան բազմաթիվ՝ վտանգ ներկայացնող ծառեր, որոնք պետք է հեռացվի և տեղը նորերը տնկվի, սակայն, չգիտես ինչու, պատասխանատուները այդ ուղղությամբ ոչինչ չեն ձեռնարկում, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ անգամ ֆոտոռեպորտաժ և տեսանյութեր էր հրապարակել, որ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարներրը, երբ փորձել են վտանգավոր ծառերը էտել, կամ հեռացնել, ապա բնակիչները որոշ գրանդակեր բնապահպանների հետ աղմուկ են բարձրացրել և արգելել, որպեսզի այդ ծառերը հեռացվեն: [color=#EF2929]Քիչ առաջ նշված վայրից մեզ տեղեկացրեցին, որ ժամեր անց դեպքի վայր է ժամանել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով անձամբ ղեկավարել է տապալված ծառի հեռացման աշխատանքները, ինչպես նաեւ հանդիպում է ունեցել վնասված ավտոմեքենաների սեփականատերերի հետ: Քաղաքապետարանի աշխատակիցներն էլ իրենց ուշացումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Երևանում խցանումներ են եղել, և իրենք մեծ դժվարությամբ են հասել դեպքի վայր:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր