43320 դիտում
21:57 18-02-2019
Արտակարգ դեպք Երևանում. հաստաբուն բարդենին արմատից պոկվել ու տապալվել է գետնին՝ վնասելով ավտոմեքենաներ. բնակիչների հույսը Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Աթոյան փողոցի բաձրահարկ շենքերից մեկի բակում հաստաբուն բարդենին արմատից պոկվել և տապալվել է գետնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարդու ընկնելու հետևանքով վնասվել է բակում կայանված Nissan Teana մակնիշի 35 DT 214 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 QC 275 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն աում էին. «Վայրկյաններ տևեց, երբ քամին տապալեց 50-60 տարվա հսկայական բարդենին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն չգիտենք, ով մեզ օգնության ձեռք կմեկնի և սատար կկանգնի:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, սակայն նրանք իրավասու չեն փոխհատուցման խնդրով մեզ օգնելու: Մեր հույսը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, որ գոնե թև ու թիկունք կլինեն մեզ: ԱՊՊԱ դիմել ենք, ասել են՝ մենք անելիք չունենք:
Հիմա ով է փոխհատուցելու, ումից ենք ստանալու մեր կրած վնասը՝ չգիտենք: էս թաղամասում նմանատիպ մի քանի ծառեր կան, որոնց էտման համար բազմաթիվ անգամ դիմել ենք պատասխանատուներին, սակայն հրաժարվել են գալ և էտում անել:
Մենք եթե մեր ուժերով այդ վտանգավոր ծառերը էտենք, թաղայինով, թաղապետարանով կգան ու աստղաբաշխական գումարով կտուգանեն: Բա որ էս ընկած ծառերը վնասեր մարդկանց, փառք ենք տալիս Աստծուն, որ զոհեր ու վիրավորներ չունեցանք»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա. Աբրահամյանը հայտնեց, որ իրավիճակին ինքը տեղյակ է և իր հանձնարարականով թաղապետարանի համապատասխան բաժնի ծառայողները արդեն էնտեղ են և առավոտյան ինքը կուսումնասիրի խնդիրը ու օրենքի սահմաններում սատար կկանգի բնակչին:
Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց նաև, որ մնացած վատանգավոր ծառերի էտման խնդրով ինքը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման պատասխանատուների հետ կքննարկի խնդիրը և կարժ ժամանակում լուծումներ կառաջարկեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1609 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
505 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը