211652_close_icon
views-count6190 դիտում article-date 21:06 27-10-2018

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Հայկ Մհրյանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Հայկ Մհրյանը նշանակվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1.Հայկ Մհրյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար։ 2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018թ. սեպտեմբերի 5-ի հ. 3003-Ա որոշման 2-րդ կետը»,– ասվում է քաղաքապետի որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր