211652_close_icon
views-count11223 դիտում article-date 20:46 28-10-2018

Գայանե Ղազարյան. Ի՞նչ ասաց Վազգեն Սարգսյանը, որ Սովետի դեմ պայքարածի ականջը ծակեց

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատերդ ծանոթ եք Վանո Սիրադեղյանի նամակին՝ ուղղված Վազգեն Սարգսյանին, որով զգուշացնում էր մի ապագայի մասին, որը դժբախտաբար եկավ։ Բայց կա նաև մի չգրված պատմություն, որ տեղի ունեցավ մեր տանը։ Մորս դուր չէր գալիս Վազգենի միացումը Կ. Դեմիրճյանին։ Դեմիրճյանը դեռ 88-ից էր մորս աչքի փուշը «Ղարաբաղը ջեբս ա՞, որ հանեմ տամ» արտահայտության համար։ Ես էդքան էլ միանշանակ չէի մեկնաբանի ո՛չ էդ արտահայտությունը, ո՛չ էլ Շարժման տարիների նրա դիրքորոշումը, բայց մամաս մամաս ա։ Ու Վազգենին սիրում էր էն հակասական սիրով, որով մենակ ինքն ա ի վիճակի մեկին սիրել՝ ուղիղ հակառակի դրսևորումներով։ Վազգենը հազար տարվա ընկերն էր։ Ու բանակի հերթական կաշառքի, հիվանդին բանակ քարշ տալու ամեն տուժածի դռան թակոցից պոկվում էր ՊՆ։ Զեկուցում էին՝ տեղում չի։ Ասեք՝ «Գրիզելդան ա, ու որտեղ բռնացրել ա...»։ «Թող ներս գա»։ Աշխարհի անեծքը թափվում էր Վազգենի գլխին։ Վազգենն էլ անչար ժպիտով լսում էր։ Ու հարցը լուծում։ Կարար խուսանավեր։ Բայց չէր անում։ Խառնվածքներով իրար գտել էին։ Ինչի՞ն էր պետք։ Հայրս (ակադեմիկոս ՌաֆայելՂազարյանը- խմբ.) հետևում էր Վազգենին։ Ու օր-օրի ոգևորվում։ Վազգենին շատ էր սիրում։ Բոլոր թերություններով հանդերձ։ Ես չէի սիրում։ Իմ համար շատ «գազան» էր։ Ասում էր՝ Վազգենի մեջ կա մի բան, որ ոչ մեկը չունի՝ մանկական ազնվություն, երեխայի հավատ... Հոգին մաքուր ա։ Ու հետևում էր։ Ու մի օր՝ 1999-ի օգոստոսին թե սեպտեմբերին, Վազգենը հեռուստացույցով ելույթ ունեցավ։ Չեք գտնի։ Հայրիկս լսեց, ուշադիր, ոնց-որ միշտ՝ հեռուստացույցի մեջ մտած՝ արդեն գրեթե չէր տեսնում։ Հուզվեց գրեթե լացելու աստիճան։ Ելույթը պրծավ։ Ասեց՝ ապրես, Վազգեն, բայց վերջացավ, դու քո վերջը դրեցիր, լավ բան ես ուզում, բայց չեն թողնի։ Մաման թե՝ տո ի՞նչ վերջ, հեսա դառնալու ա նախագահ կյանքներս ուտի։ Հայրիկն, ինչպես միշտ, իրա հանգիստ տոնով ասեց՝ դու չես հասկանում, երկու ամիս էլ չի քաշի։ - Գրազ գանք։ - Կտեսնես, բայց ուրախանալու բան չկա, հետո կհասկանաս։ Մինչև էսօր փնտրում եմ էդ ելույթը։ Մինչև էսօր ուզում եմ հասկանամ՝ ի՞նչ տեսավ հայրիկս, որ ես չտեսա։ Ի՞նչ ասեց Վազգենը, որ Սովետի դեմ պայքարածի ականջը ծակեց։ Ի՞նչ սահման հատեց Վազգենը, որ քաղաքական փորձառության աչքում ազդանշան խփեց։ Ի՞նչ «սխալ» թույլ տվեց Վազգենը, որ չներվեց։ Ու արդյո՞ք սխալը ներհայաստանյան, ներկլանային էր։ Թե՞ փոքրերիս թույլատրված ինքնիշխանության ռուբիկոնն էր, որ անցավ։ Ու պատժվեց»։

Նմանատիպ նյութեր