211652_close_icon
views-count34479 դիտում article-date 18:39 30-10-2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել ու վնասազերծել են Ավանի նարկոդիսպանսերի մոտ կողոպուտ կատարողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյաներն իրացնելով, Երևանում հայտնաբերել ու վնասազերծել են մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 14:00-ի սահմաններում վնասազերծված այդ քաղաքացին, ում տվյալները այս պահին չենք հրապարակում, ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 42ա շենքի մոտից նստել է Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մելիքյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և խնդրել է իրեն տեղափոխել Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ նրբանցքում գտնվող ՀՀ առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ անձը մտել է նշված կենտրոն, անուհետև որոշ ժամանակ անց վերադառնալուց հետո Ն. Մելիքյանից պահանջել է գումար ու երբ ստացել է մերժում, նա իր գրպաից հանել է դանակը ու սպառնացել, որ իր մոտ եղած ողջ գումարը տա: Կրկին մերժում սատանալով՝ նա ասել է, որ լավ չի լինի ու սպառնալիքի տակ հափշտակել է Ն. Մելիքյանի մոտ եղած գումարը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Մելիքյանն աշխատում է Յանդեքս տաքսի ծառայությունում, իսկ ճիվաղը, ով դանակի սպառանալիքի տակ կողոպտել է տաքսիստին, հաշվառված է նարկոլոգիական դիսպանսերում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր