2725 դիտում
12:32 31-10-2018
Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ համաներման մասին նախագիծը չունի քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ
Քրեական համաներում հայտարարելու մասին նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն զուտ մարդասիրական ակտ է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նիստում, որի օրակարգում նախագծի առաջին ընթերցումն է, այդ մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Համաներում հայտարարելու նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն բացառապես մարդասիրական ակտ է: Դա իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
Նա ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում առկա է կալանավորված 2888 անձ, այնինչ ամբողջ տեղերի թիվը 5346 է: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, այն դեպքում, երբ 780 տեղ կա: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում տեղերի քանակն է 339, իսկ դատապարտյալների և կալանավորների թիվը՝ 155: Զեյնալյանը շեշտեց, թե ինքը թվերը ներկայացրեց այն նպատակով, որ պարզ լինի՝ բեռնաթափման նպատակ չունեն:
Օրենքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել.
առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց, առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց, 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց, 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց, 5) 60 տարին լրացած անձանց: Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց վրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց, կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել, կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:
Նախագծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:
Նմանատիպ նյութեր
5121 դիտում
21:53 26-06-2018
Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ Հայաստանում դատարաններն ազատ են, արտոնյալներ չեն լինելու
2320 դիտում
16:59 09-09-2016
Համաներման կիրառման մասով որևէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք. Արթուր Դավթյան
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան