211652_close_icon
views-count3394 դիտում article-date 17:33 31-10-2018

Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում է կայացրել

Որոշում կայացրի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,– ֆեյսբուքյան էջում հայտնում է վարչապետի պաշտոնակատարը։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երվանդ Մանարյանին տեսության։

Նմանատիպ նյութեր