2444 դիտում
21:38 31-10-2018
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ նախագահությունում հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորեց դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա նշեց, որ հայ-ռուսական գիտական կապերը միշտ ամուր են եղել:
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների միջև կնքված պայմանագրով նախատեսված համագործակցության ընթացքը, համատեղ իրականացվող ծրագրերը, նորանոր ծրագրերի իրականացման հնարավորությունները, երիտասարդ կադրերի փոխանակման հարցերը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դեսպան Սերգեյ Կոպիրկինին նվիրեց օրերս ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած ԱՊՀ գիտնականների II ֆորումի և ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների նյութերը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
14:14 06-12-2019
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում