211652_close_icon
views-count1079 դիտում article-date 18:52 31-10-2018

Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը Doing Business-ում

Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն» զեկույցում (Doing Business)։ Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են: Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարություն 2019» զեկույցում բարձրացել է 75.37-ի՝ «Գործարարություն 2018» 73.31-ից»: 2017-2018 թթ. Հայաստանն իրականացրեց գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխումներ, ինչը համապատասխանում է «Գործարարություն» ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի գրանցած անցյալ ցուցանիշին: Մասնավորապես՝ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը նշանակալի բարելավումներ է կատարել հետևյալ ոլորտներում. • Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն. • Հայաստանն էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ. • Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջև գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության և վերահսկողության կառուցվածքները և պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն. • Հայաստանը դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ: • Հայաստանում պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի և դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:

Նմանատիպ նյութեր