211652_close_icon
views-count2110 դիտում article-date 19:22 31-10-2018

Նախագահը մասնակցել է Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին. ՖՈՈՏՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։ Այն բացել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը: Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ելույթով հանդես կգա տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը, իսկ երեկ Հայաստանի Հանրապետության նախագահը մասնակցել է ի պատիվ Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման մասնակից պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր