2284 դիտում
09:43 01-11-2018
Ամերիկահայ թեկնածուները միջանկյալ ընտրություններում միտված են հաղթելու․ «Ամերիկայի ձայն»
Դաշնային մակարդակով ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ առաջադրված է 4 ամերիկահայ թեկնածու: Իր տեղի համար է պայքարելու 1992-ից Կոնգրեսում ներկայացված հայ մոր և ասորի հոր դուստր Աննա Էշուն, ով Կոնգրեսում ներկայացնում է Սիլիկոնի հովիտը և համարվում է Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչներից մեկը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4637948.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ջեքի Սփիր-Կանչելյանը, ում մայրը նույնպես հայ է, իր քաղաքական ուղին սկսել է հերոսական պատահարից։ 1978-ին, լինելով կոնգրեսական Լիո Ռայանի օգնականը, նրանց ինքնաթիռն օդանավակայանում հարձակման է ենթարկվել Մարդկանց տաճար աղանդի հետևորդների կողմից: Հարձակման արդյունքում կոնգրեսական Ռայանի հետ միասին զոհվել էր ևս չորս մարդ: Երիտասարդ Սփիր-Կանչելյանը հրազենային հինգ վնասվածքներով 22 ժամ սպասել է օգնությանը: 2008 թվականից ի վեր դեմոկրատ Ջեքի Սփիր-Կանչելյանը կոնգրեսական է, իսկ վերջին տարիներին հանդիսանում է նաև Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ:
56-ամյա Դանիել Թարխանյանը Նևադայում Հանրապետական կուսակցության թեկնածուն է: Դանիելի հայրը Ջերի Թարխանյանը Լաս Վեգասում տեղի բնակիչների համար լեգենդ էր: 1973-ին դառնալով տեղի համալսարանի բասկետբոլի թիմի մարզիչը՝ նա գրեթե երկու տասնամյակ իր թիմը ԱՄՆ-ի քոլեջի բասկետբոլի չեմպիոնի էր հասցնում: Ինքը՝ Դանիել կամ Դենի Թարխանյանը ստացել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը և համոզված է, որ նոյեմբերի 6-ին հաղթելու է:
Կոնգրեսի հայ թեկնածուներից առավել երիտասարդը՝ Էնթոնի Բրինդիսին ծնվել է 1978-ին: Ավարտելով անվանի Ալբանիի իրավունքի դպրոցը՝ Բրինդիսին աշխատել է հոր հիմնադրած իրավաբանական ընկերությունում, այնուհետեւ 2011-ից ներկայացված է եղել Նյու Յորքի նահանգային խորհրդարանում: Հարցումների համաձայն, Բրինդիսին ունի հաղթելու հնարավորություն, մեկ տոկոսով առաջ անցնելով իր մրցակից հանրապետական Քլոդիա Թենիից:
Բազմաթիվ ամերիկահայեր նոյեմբերի 6-ին պայքարելու են նաև նահանգային խորհրդարաններում և քաղաքային խորհուրդներում ներկայացված լինելու համար: Կալիֆոռնիայից մինչև Նյու Ջըրզի, Մերիլենդից մինչև Մեյն, Նյու Համշիր, Քենթաքի և Ռոդ Այլենդ՝ բազմաթիվ նահանգներում ներկայացված են լինելու Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
11:02 08-11-2022
ԱՄՆ-ի թեկնածուները վերջնական ճիգերն են գործադրում միջանկյալ ընտրություններից առաջ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը