34573 դիտում
09:55 01-11-2018
ՀՀ ՃՈ պետն ու պետի տեղակալը կեսգիշերին այցելեցին Արաբկիր վարչական շրջան. Կոմիտաս պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում մի քանի ժամ երթևեկությունը մասամբ դադարեցվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը և ՀՀ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանն այցեցլեին Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաչմերուկում տրանսպորտային միջոցների խցանումից խուսափելու նպատակով իրականացվում է դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ վարորդներին արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, ինչը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
13:30 19-10-2014
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հերթական աշխատանքային շրջայցը` Արաբկիր վարչական շրջան