29195 դիտում
23:35 01-11-2018
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման համար Թալինի վարչական տարածքում հերթական պայթեցումն է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում երթևեկությունը դադարեցվեց՝ քաղաքացիների ու վարորդների անվտանգության շահերից ելնելով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի Թալինի հատվածում տեղի ունեցավ պայթեցում, ինչի արդյունքում հսկայական քարե բեկորները մանրացվեցին, որպեսզի ճանապարհաշինարարները կարողանան ազատ աշխատել:
Տեղում ծառայություն էին կատարում 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանի, Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն էր կատարում նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում հսկողություն էր կատարում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթեցումն անցավ բարեհաջող:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2651 դիտում
19:40 19-11-2014
Գագիկ Բեգլարյանն այցելեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Երևան-Արտաշատ հատված
3347 դիտում
12:22 22-08-2014
Ինտենսիվ կերպով շարունակվում են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարական աշխատանքները. տեսանյութ