211652_close_icon
views-count6402 դիտում article-date 20:25 02-11-2018

Եթե ՀՀ-ում գեթ 1 ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու. Արծրուն Հովհաննիսյան

Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող տեղեկատվությանը՝ ինչպես ինքն է գրել «ռազմագերիների» վերաբերյալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ճիշտ է՝ Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը, և կարծում եմ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել է համապատասխան մեկնաբանություն»: Հիշեցնենք, որ ըստ «Ինտերֆաքս Ադրբեջանի» հրապարակման՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր